18/11/2019 13:43
ԱՄՆ-ն աջակցում է Իրանի ցույցերը
Վաշինգտոնը պաշտպանում է Իրանի ժողովրդի խաղաղ ցույցերը և դատապարտում ուժի կիրառումը ցուցարարների դեմ, ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմի տարածած հայտարարության մեջ:
Իրանում բողոքի գործողություններ են տեղի ունենում բենզինի գների բարձրացման պատճառով: Հաղորդվել է, որ ակցիաներից մեկի ընթացքում մարդ է զոհվել:
«ԱՄՆ-ն պաշտպանում է իրանական ժողովրդի խաղաղ բողոքները ռեժիմի դեմ: Մենք դատապարտում ենք ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը և հաղորդակցության խիստ սահմանափակումները»,- նշվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբաս Մուսավին նշել էր, որ Իրանում բողոքների վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունը միջամտություն է համարում երկրի գործերին:
Մինչ այդ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել է, որ Վաշինգտոնը դատապարտում է Թեհրանի կողմից երկրում Ինտերնետն անջատելու փորձերը, նաև ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնել «Իրանի բազմաչարչար ժողովրդին»: