18/11/2019 13:19
Հիլարի Քլինթոնի օդանավը անսարքության պատճառով հարկադրված է եղել վերադառնալ
Օդանավը, որում գտնվում էր ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հարկադրված է եղել վերադառնալ Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի տերմինալ, անսարքության հայտնաբերման պատճառով, հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների մի աղբյուր:
CNN-ի տեղեկատվությամբ՝ American Airlines ավիաընկերության ինքնաթիռը պետք է թռիչք կատարեր Նյու Յորք-Վաշինգտոն երթուղով: Սակայն այն պահին, երբ հանրանավն արդեն գտնվում էր տերմինալից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, վերգետնյա ծառայությունների աշխատակիցները նկատել են ծուխ և օդանավի դետալ են հայտնաբերել գետնին: Օդանավը վերադարձել Է տերմինալի մոտ:
Հեռուստաընկերությունն ընդգծում է, որ ուղևորներին, որոնց թվում եղել է նաև Քլինթոնը, առաջարկվել է նստել մեկ այլ ինքնաթիռ: