18/11/2019 19:01
Վրաստանի ՆԳՆ-ից հայտարարել են, որ Թբիլիսիում հանրահավաքը դուրս է եկել օրենքի շրջանակներից
Թբիլիսիում հանրահավաքը, որը սկսվել է նոյեմբերի 17-ին խորհրդարանի մոտ, իսկ այնուհետև բերել օրենսդիր մարմնի շրջափակման, դուրս է եկել օրենքի շրջանակներից, ասված է Վրաստանի ՆԳՆ հրապարակված հայտարարության մեջ:
«Հանրահավաքը, որը նոյեմբերի 17-ին սկսվել է Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի առջև, ավելի ուշ հակաօրինական բնույթ է ընդունել: Մասնավորապես, հավաքվածների մի մասը փակել է օրենսդիր մարմնի բոլոր մուտքերը: Դրա հետ մեկտեղ քաղաքական ղեկավարները բացահայտորեն կոչ են անում կողմնակիցներին՝ խոչընդոտել խորհրդարանի աշխատանքին: Չնայած ՆԳՆ-ի կողմից արված մի շարք կոչերին ու նախազգուշացումներին, ժողովների և կարծիքների արտահայտման ազատությունը դուրս է եկել օրենքի շրջանակից», - նշվում է հայտարարության մեջ: