18/11/2019 12:33
Մարսելում հրաձգության հետևանքով մեկ մարդ է մահացել
Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել, հայտնում է Provence թերթը:
Դեպքը տեղի է ունեցել լույս երկուշաբթի Մարսելի Սեն-Մարթ թաղամասում: Հարձակվողները կրակ են բացել «Կալաշնիկով» ինքնաձիգից մի խումբ երիտասարդների ուղղությամբ, որոնք հավաքվել էին մթերային խանութի դիմաց:
Զոհվել է 22-ամյա մի երիտասարդ, 20-ից 25 տարեկան ևս հինգ մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել: Նաև հիվանդանոց է տեղափոխվել տուժածներից մեկի մայրը՝ ուժեղ ցնցմամբ:
Հաղորդվում է, որ խոսքը մրցակցող հանցախմբերի հաշիվների պարզման մասին է, քանի որ խանութի դիմացի տարածքը հայտնի է որպես թմրավաճառների հավաքատեղի: