18/11/2019 12:04
Ավետիք Էլոյանը պատրաստվում է դատի տալ Սարհատ Պետրոսյանին. Տիգրան Ավինյան
Խիստ կասկածում եմ, որ այն, ինչ հայտարարում է Սարհատ Պետրոսյանը, իրականությանը համապատասխանում է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Դիտարկմանը, թե Պետրոսյանը խոսում էր կոռումպացվածության հասնող թայֆայականության մասին, Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Էդպես էլ չեմ հասկացել, թե ինչ նկատի ունի»։
Հարցին՝ հետաքննության ներքո է արդյոք Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, այժմ Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը, Տիգրան Ավինյանն ասաց՝ ոչ։
«Ոչ, պարոն Էլոյանը, որքան ես տեղյակ եմ, պատրաստվում է դատարան դիմել պարոն Պետրոսյանի արած հայտարարության հետ կապված», - նշեց Տիգրան Ավինյանը։
Փոխվարչապետը պնդեց՝ ինքը որևէ դերակատարում չի ունեցել որևէ ընկերության պատվերներ ստանալու հետ կապված։
«Օրենքին համապատասխան պետք է լինի ամեն ինչ», - նշեց Տիգրան Ավինյանը։
Տիգրան Ավինյանը նշեց, որ 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում «Eloyan Architects» ընկերությունում։