19/11/2019 18:32
Լիբանանում ցուցարարներն արգելափակում են խորհրդարանի մատույցները
Բեյրութի կենտրոնում հարյուրավոր ցուցարարներ արգելափակում են խորհրդարանի շենքի մուտքերը, որտեղ պետք է նիստ անցկացվի:
Ճանապարհներին կանգնեցվել են բարիկադներ:
Ակտիվիստները թույլ չեն տալիս անցնել պատգամավորների ավտոմեքենաներին և բաց են թողնում միայն ռազմական փոխադրամիջոցներն ու շտապ օգնության մեքենաները:
Նրանց թույլ են տալիս համոզվել, որ անցնող մեքենաներում պատգամավորներ չկան: