19/11/2019 12:07
Մալիում ավելի քան 20 զինծառայող է զոհվել պարեկայինների վրա զինված հարձակման հետևանքով
Մալիի արևելքում գրոհայինները հարձակվել են զինված ուժերի պարեկության վրա, ինչի հետևանքով 24 զինվոր է զոհվել, 29-ը՝ վիրավորվել, նշված է երկրի բանակի հայտարարությունից:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Մալին և Նիգերը «Տոնգո Տոնգո» անունով համատեղ գործողություն են անցկացրել՝ «սահմանի երկայնքով ահաբեկիչներին» հետևելու համար:
Զինվորականները նաև նշել են, որ նրանց հաջողվել է վերացնել 17 ահաբեկչի, նրանց նիգերիացի գործընկերները ձերբակալել են «մոտ հարյուր կասկածյալի»:
Զինվորականները նաև ոչնչացրել են 70 մոտոցիկլետ: