19/11/2019 19:00
Մեքսիկական ֆերմայում 25 դի է հայտնաբերվել
Մեքսիկայի Տալահոմուլկո դե Սունիգա նահանգի Հալիսկո նահանգում գտնվող ֆերմայում հայտնաբերվել է 25 դի: Այս մասին հայտնում է «El periodico» թերթը:
Ինչպես նշվել է, դիերը մասնատվել և տեղադրվել էին պայուսակների մեջ: Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են 52 պայուսակ։
Հայտնի է, որ դիերը գտնվել են 15 մարդու կալանավորումից հետո։ Նախնական տվյալներով՝ հանցագործները կապված են եղել թմրանյութերի բիզնեսի հետ: Նրանք առևանգել, խոշտանգել և սպանել են մարդկանց: