19/11/2019 17:51
Եթե վրացական փորձը ՄԻԵԴ-ում դիմացել է, ինչո՞ւ չպետք է դիմանա Հայաստանում. նախարար
Լրագրողներն այսօր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեցին՝ որաշակիություն կա՞, թե ինչպես են քրեական ենթամշակույթի խմբերին տարանջատելու, ինչպե՞ս է որոշվելու այդ խմբերին հարել-չհարելու գործընթաց։
Ի պատասխան՝ նախարարը զուգահեռներ անցկացրեց Վրաստանի օրենսդրությունում առկա ձևակերպումների հետ:
«Վրացական օրինագիծը հայաստանյան օրինագծից տարբերվում է նրանով, որ Հայաստանում այս նախագծով ավելի շատ է երաշխավորված իրավական որոշակիությունը, շատ ավելի հստակ են ձևակերպումները` ի տարբերություն վրացական փորձի, և եթե վրացական փորձը ՄԻԵԴ-ում դիմացել է իրավական որոշակիության թեստին, ինչո՞ւ չպետք է դիմանա Հայաստանում», - ասաց Ռուստամ Բադասյանը։