19/11/2019 18:45
Թուրքիան ԱՄՆ-ին հայտնել է, որ չի հրաժարվի C-400-ից
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նոյեմբերի 13-ին Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում նա իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին տեղեկացրել է Ռուսաստանի C-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու Անկարայի որոշման անփոփոխության մասին:
Ռուսական С-400 հակաօդային պաշտպանության վերջին համակարգերի առաքումները սկսվել են հուլիսի կեսերից՝ ճգնաժամ առաջացնելով Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում։