19/11/2019 19:24
Ճապոնիայի հարավում գտել են վառելիքային միջուկ
Ատոմային էլեկտրակայանի վառելիքային միջուկ հիշեցնող առարկա է գտնվել Ճապոնիայի հարավում, հայտնում է «Кyodo»-ն։
Նշվում է, որ գտածոն հայտնաբերվել է Միյակոձիմա ոչ մեծ քաղաքում, որն ամենահարավային՝ Օկինավա պրեֆեկտուրայում է։
Այդ առարկան փողոցում պատահաբար գտել է տեղի բնակիչը։ Պրեֆեկտուրայի իշխանություններն անհապաղ գտածոն հայտնաբերելու վայր են կանչել ինքնապաշտպանության ուժերի տեղի կայազորի մասնագետներին։ Նրանք չափումներ են կատարել և բարձր ռադիացիոն ֆոնի նշաններ չեն հայտնաբերել։
Իշխանություններն առայժմ չեն կարող պատասխանել հարցին, թե որտեղից կարող էր այդտեղ հայտնվել այդ առարկան, որը մանրազնին կուսումնասիրվի։