19/11/2019 11:25
Ռադայում հայտնել են Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանը
Ներուկրաինական հակամարտությանը վերջ տալու համար երկրի իշխանությունները պետք է հեռանան քաղաքականությունից և սկսեն գործել օրենքի սահմաններում, NewsOne-ին ասել է Գերագույն Ռադայի պատգամավոր պատգամավոր, «Ընդդիմության պլատֆորմ՝ հանուն կյանքի» խմբակցության անդամ Ռենատ Կուզմինը:
Ընդ որում, ըստ Կուզմինի, Կիևը պետք է հետևություններ անի նախորդ կառավարության սխալներից:
«Ամենակարևորը, որ նա (ներկայիս կառավարությունը՝ Խմբ.) վերլուծում է իրավիճակը, որը տեղի է ունեցել 2014 թ.-ին Ուկրաինայում: Կոչ եմ անում վերջ տալ քաղաքական գնահատականներին: Հերիք է մարդկանց գնահատել «մերը, ձերը» սկզբունքներով: Ժամանակն է վերադառնալ Ուկրաինայի օրինական դաշտ», - ընդգծել է պատգամավորը: