19/11/2019 14:44
Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովի անդամներն ընտրվեցին
ԱԺ-ն ամփոփեց Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքները:
ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր:
Կառավարության թեկնածու Լիլիթ Ալեքսանյանն ընտրվեց հանձնաժողովի անդամ կողմ՝ 85, դեմ՝ 15 ձայնով:
Իշխող «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Էդգար Շաթիրյանին թեկնածությանը կողմ էր քվեարկել 96, դեմ՝ 6 պատգամավոր:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Նարեկ Համբարձումյանն ընտրվեց 71 կողմ, դեմ՝ 31 ձայներով:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Հայկուհի Հարությունյանին կողմ էր քվեարկել 90, դեմ՝ 12 պատգամավոր:
Բարձրագույն դատական խորհուրդի թեկնածուն Արամայիս Փաշինյանն էլ ընտրվեց 85 կողմ, դեմ՝ 16 ձայնով: