19/11/2019 10:58
Թուրքիայում ձերբակալման որոշում է կայացվել 133 անձի վերաբերյալ
Թուրքիայում շարունակվում են պետական և մասնավոր ոլորտները գյուլենականներից մաքրելուն ուղղված գործողությունները:
FETÖ-ի դեմ ընթացող հետաքննության շրջանակում, Իզմիրի դատախազությունը երկրի 44 գավառներում 133 անձի ձերբակալության թույլտվություն է տվել: Նրանցից 82-ը գործող զինծառայող է:
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈՒ մի խումբ զինվորներ և սպաներ նախաձեռնել էին պետական հեղաշրջման փորձ: Հիմնական դիմակայությունը ծավալվել էր Ստամբուլում և Անկարայում, զոհվել էր 250 մարդ՝ չհաշված խռովարարներին, ավելի քան 2 հազարը վիրավորվել էր: