19/11/2019 23:16
Ինքս ինձ կպաշտպանեմ, եթե ոստիկանությունը վաղը դրանց ավտոների մեջից այդ զենքերը հանած չլինի. Գազելի վարորդը փորձել է կտրել Արտյոմ Կարապետյանի պարանոցը (Տեսանյութ)
Այսօր ժամը 17:30-ին Երևանի Դավիթաշեն համայնքում երթուղայինի վարորդը փորձել է կտրել շուրջ մեկ ամիս առաջ Հայաստան վերադարձած դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը: Այս մասին տեղեկանում ենք դերասանի ֆեյսբուքի էջից, որտեղ նա տեսանյութ է տեղադրել:
«Ես շատ տեղերում եմ ապրել, բայց վերջը որոշեցի գալ Հայաստան: Մեկ ամիս է արդեն, որ Հայաստանում եմ, շատ ուրախացած, ոգևորված եկել եմ, բայց այսօր հասկացա, որ Հայաստանում շատ վտանգավոր է ապրելը, որովհետև օրը ցերեկով մայրաքաղաքի մեջ կարող է մի հատ խլնքոտ, թարախակալած գազելի «շոֆեռ» սալոնից դանակ, խանչալ ու էդպիսի մի հատ զենք հանի ու ուզենա իմ վիզը կտրի՝ ոչ ավել, ոչ պակաս՝ կնոջս աչքի առաջ»,-տեսանյութում մանրամասնել է Արտյոմ Կարապետյանը՝ ոստիկանությանը կոչ անելով հետևողական լինել:
Տեսանյութի ավարտին դերասանը շեշտում է՝ իր հայտարարությունը քաղաքական ենթատեքստ չունի, ինքը քաղաքական որևէ թևի չի սատարում:
Մանրամասն՝ տեսանյութում