20/11/2019 12:37
Երևանում Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կտեղադրվի
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ, հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«-Հուշարձանը նախատեսվում է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով, որը տեղադրվելու է Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված Մանկական այգում,
- Հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվելու է ձեռքերի և նշմարվող տասը մարմինների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով ֆիգուրատիվ
լուծումները և դիմանկարային նմանությունները,
- Կրող հարթակի վերնամասում փորագրվելու է հուշարձանի անվանումը. «2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին»
- Հուշարձանը ճարտարապետական և գեղագիտական տեսանկյուններից պետք է ներդաշնակ և համահունչ լինի տվյալ միջավայրին, տարածության մեջ մասշտաբի առումով նպաստի ամբողջական ընկալմանը և չխաթարի
հետիոտնի անարգել շարժմանը։
Մանրամասն՝ հղմամբ»,-Facebook-ի իր էջում գրել է Կարապետյանը։