20/11/2019 11:58
Վեթինգի գործընթացը չափել միայն հեռացված դատավորների թվով, սխալ է. պատգամավոր
Վերջին հարցումները ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքացիները դատարանների և դատական համակարգի նկատմամբ բավական ցածր վստահելիություն ունեն, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։
«Մենք այս հարցում պարտավոր ենք գնալ ոչ ստանդարտ լուծումների՝ արդարացնելու ժողովրդի տված վստահության քվեն», - ասաց պատգամավորը։
Անդրադառնալով վեթինգի թեմային՝ խմբակցության պատգամավորներից Սուրեն Գրիգորյանը նշեց, որ անձամբ ճանաչում է մի շարք բարեխիղճ դատավորների, որոնց ազնիվ և ազգանվեր աշխատանքը շատ հաճախ ստվերվում է անբարեխիղճ դատավորների աշխատանքի պատճառով։
«Վեթինգի գործընթացը չափել միայն հեռացված դատավորների թվով, սխալ է։ Եթե հեռացված դատավորներ չկան, դա դեռ չի նշանակում, որ վեթենգի գործընթաց չկա», - ընդգծեց պատգամավորը։