20/11/2019 21:39
ՀՀ-ԵՄ հարաբերությունները այսօր էլ զարգանում են իմ ղեկավարության շրջանում նախագահ Տուսկի հետ միասին դրված հիմքերի վրա․ Սերժ Սարգսյան
Զագրեբում ԵԺԿ համագումարի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ արեց ԵՄ անդամ երկրներին վավերացնել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։
«ՀՀ-ԵՄ հարաբերությունները այսօր էլ զարգանում են իմ ղեկավարության շրջանում նախագահ Տուսկի հետ միասին դրված հիմքերի վրա։ Որպեսզի 2017 թվականի Բրյուսելում կնքված համաձայնագիրը կյանքի կոչվի, բարելավվելով մեր քաղաքացիների կյանքը, այս բարձր ամբիոնից խնդրում եմ ձեզ հնարավորիսն արագացնել վավերացման գործընթացը», - ասաց Սարգսյանը։