20/11/2019 13:24
Դրական կարծիք ունեմ. Տիգրան Ավինյանը՝ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի մասին
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի հետևել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի գործընթացին, սակայն դրական կարծիք ունի ակումբի մասին։
«Դրական կարծիք ունեմ, կարծում եմ՝ նոր թարմություն կհաղորդեն մեր ներքաղաքական կյանքին», - լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Ավինյանը։
Դիտարկմանը, թե ակումբը համաժողովի ընթացքում արձանագրել է, որ ներկայիս իշխանությունը թե ներքին անվտանգության, թե Արցախի հարցում ճիշտ ուղով չի գնում, Ավինյանն արձագանքեց. «Ես համոզված եմ, որ բոլոր այս հարցերում նոր մոտեցումներ կներկայացնեն այդ ուժի ներկայացուցիչները»։