20/11/2019 11:21
Քրեական ենթամշակույթի մասին նախագծի առանձին դրույթներ խիստ ընդհանրացված են. Պատգամավոր
Քրեական ենթամշակույթի վերաբերյալ օրինագծին մեր դիրքոոշումը չեզոք է, քվեարկել ենք ձեռնպահ, քանի որ առանձին դրույթներ խիստ ընդհանրացված են, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։
«Օրենքն այնպիսի ձևակերպում պետք է ստանա, որ պրակտիկայում ճշգրիտ կիրառություն ունենա», - ասաց նա։
Անդրադառնալով պետբյուջի մասին նախագծին՝ պատգամավորը հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է բովանդակային և ծրագրային ավելի քան 150 առաջարկություն:
Հարցին՝ ինչպե՞ս են քվեարկելու բյուջեին, Խաչատրյանը նշեց, որ կոնկրետ որոշում դեռ չունեն։ Ամեն բան, ըստ նրա, կախված կլինի իրենց առաջարկների արձագանքներից։