20/11/2019 18:40
Մորալեսը նշել է Բոլիվիա վերադառնալու հիմնական խոչընդոտը
Բոլիվիայի նախագահի պաշտոնից հրաժարականի մասին հայտարարած Էվո Մորալեսը նշել է, որ հայրենիք վերադառնալու իր գլխավոր խոչընդոտն ԱՄՆ-ի հետ ընդդիմության դաշինքն է, հայտնում է «Wall Street Journal»-ը:
«Ես տեղեկացված մարդկանցից տեղեկացել եմ՝ ամերիկացիները չեն ցանկանում, որ ես վերադառնամ Բոլիվիա», - հայտարարել է Մորալեսը հրատարակությանը տված հարցազրույցում:
«Ինչո՞ւ են գրինգոները վախենում ինձանից», - ավելացրել է նա: