20/11/2019 19:05
Forbes. Սոբչակը գլխավորել է Instagram-ում ռուսաստանցի ամենահարուստ բլոգերների վարկանիշը
Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակն Instagram սոցցանցում ամենից շատ է վաստակում գովազդներից, հետևում է Forbes-ի հրապարակած նյութերից:
Հրատարակության վարկածով՝ հեռուստահաղորդավարուհին և «Սուպեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերը մեկ տարում գովազդներից վաստակել է 1,6 միլիոն դոլար:
Երկրորդ հորիզոնականում հեռուստահաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոն է, որը հանդիսականներին հայտնի է «Արծի՞վ, թե՞ գիր» հեռուստահաղորդումից, նրա տարեկան եկամուտը 0,86 միլիոն դոլար է: Առաջատարների եռյակը եզրափակում է հեռուստահաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովան՝ տարեկան 0,86 միլիոն դոլար եկամտով:
Instagram-ում մյուսներից ավելի շատ վաստակող բլոգերների հնգյակ են մտել ավտոբլոգեր և «NeedFor Speed» խաղի աշխարհի չեմպիոն Ալան Ենիլեևը (0,85 միլիոն դոլար) և երգչուհի Պոլինա Գագարինան (0,77 միլիոն դոլար):