20/11/2019 13:29
2020-ի բյուջեն տնտեսական հեղափոխության հետ որևէ կապ չունի. պատգամավոր
2020 թվականի բյուջեն տնտեսական հեղափոխության հետ որևէ կապ չունի, ԱԺ ճեպազրուցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք «Բարգավաճ Հայաստան»-ը շփումներ ունի «դրսի» քաղաքական ուժերի հետ։
Ճեպազրույցին ներկա պատգամավոր Իվետ Տոնոյանը պատասխանեց՝ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը գոյության և սեփական տեսակետներն արտահայտելու իրավունք ունեն, սակայն ԲՀԿ-ն սեփական օրակարգն ունի և առաջնորդվում է բացառապես այդ օրակարգով։