20/11/2019 14:06
Մեքսիկայի ափերի մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Մեքսիկական Չյափաս նահանգի ափերի մոտ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ըստ սեյսմոլոգների, երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 04.27-ին (Երևանի ժամանակով 08.27-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պուերտո Մադերո բնակավայրից 110 կմ հարավ-արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվում է 60 կիլոմետր խորության վրա:
Իր հերթին, Մեքսիկայի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը նշում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,4 մագնիտուդ:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: