21/11/2019 13:03
Ջո Բայդենը կողմ է մարիխուանայի ապաքրեականացմանը
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը կողմ է մարիխուանայի ապաքրեականացմանը՝ երկրի ամբողջ տարածքում:
«Կարծում եմ՝ պետք է ապաքրեականացնել մարիխուանան։ Վերջակետ: Կարծում եմ, նրանք, ում դեմ գործ են հարուցել դրա հետ կապված, պետք է դուրս գան բանտից»,- ասել է Բայդենն ուրբաթ, հեռուստաբանավեճերի ընթացքում, նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:
Բայդենը, սակայն, կոչ է արել ուսումնասիրել մարիխուանայի երկար օգտագործման ազդեցությունը մարդու վրա։
Նախընտրական հեռուստաբանավեճերի հինգերորդ փուլը Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուների միջև տեղի է ունենում Ատլանտայում։ Հեռարձակումը վարում է MSMBC հեռուստաալիքը։
Սոցիոլոգների տվյալով՝ դեմոկրատների ճամբարում առաջին տեղը պահպանում է Բայդենը։ Նրան հետևում է սենատոր Էլիզաբեթ Ուորենը։ Եռյակը եզրափակում է Բեռնի Սանդերսը։