21/11/2019 19:53
«Միլանը» Զլատանին առաջարկում է 1.5 տարով նախատեսված 6 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիր
«Միլանը» բանակցություններ է վարում հարձակվող Զլատան Իբրահիմովիչին վերադարձնելու վերաբերյալ, որն ավելի վաղ հայտարարել էր «Լոս Անջելես Գելաքսին» լքելու մասին, հայտնում է «La Gazzetta dello Sport»-ը:
«Ռոսոներին» 38-ամյա շվեդին առաջարկում է 6-ամսյա պայմանագիր՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Իբրահիմովիչի 18 ամսվա աշխատավարձը կկազմի 6 միլիոն եվրո:
Զլատանը հեռախոսով զրուցել է «Միլանի» ֆուտբոլային բաժնի ղեկավար Զվոնիմիր Բոբանի հետ և խոստացել, որ մի քանի շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի: