21/11/2019 13:20
Նաթանյահուն հայտարարել է միասնության կառավարություն կազմելու պատրաստակամության հայտնել
Իսրայելի վարչապետ, «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նաթանյահուն «Կահոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Բենի Գանցի կողմից նախագահին մանդատի վերադարձումից հետո կրկին հայտարարել է միասնության կառավարություն կազմելու շուրջ բանակցություններ վարելու իր պատրաստակամության մասին:
Ավելի վաղ չորեքշաբթի Գանցն Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին վերադարձրել է կառավարություն ձևավորելու մանդատը:
«Իսրայելը միասնության կառավարության կարիք ունի: Բոլորը տեսնում են՝ որտեղ են մենք այսօր գտնվում, մենք գտնվում ենք տարբեր ճակատներում Իրանի դեմ արշավի թեժ շրջանում: Հանուն Իսրայելի անվտանգության, հանուն ժողովրդի կամքի, հանուն ներքին հաշտության մենք պարտավոր ենք կազմել միասնության կառավարություն»,- ասել է Նաթանյահուն տեսաուղերձում:
«Ես պատրաստ եմ հենց այսօր երեկոյից սկսել բանակցություններ՝ առանց նախապայմանների, միասնական կառավարություն ստեղծելու համար: Եթե միասին շարժվենք, ապա կհասցնենք»,- ասել է Նաթանյահուն՝ դիմելով Գանցին: