21/11/2019 19:44
Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 800 փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 800 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 847 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 173 մարդ (52 կին, 88 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 674 մարդ (202 կին, 344 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մշտական բնակության վայրեր մեկ օրում վերադարձել է 561 փախստական: