21/11/2019 12:55
Թբիլիսիում բողոքի ակցիայի տասը մասնակից վարչական կալանքի է ենթարկվել
Թբիլիսիի քաղաքային դատարանը լույս հինգշաբթի գիշերը որոշում է ընդունել 5-ից մինչև 13 օր ժամկետով վարչական կալանքի տակ վերցնել նոյեմբերի 18-ին խորհրդարանի շենքի մոտ ակցիայի՝ բերման ենթարկված տասը մասնակցի:
Դատավոր Վլադիմիր Պիլիշվիլիի վճռին դատապարտյալները և դատավարությանը ներկա քաղաքացիներն արձագանքել են բողոքով:
Դատավորը նաև վճռել է ձերբակալվածներից մեկին տուգանել հազար լարիի (335 դոլարի) չափով: Ակցիայի ընթացքում ձերբակալված ևս 25 անձանց գործերը քննվելու են հինգշաբթի: Ձերբակալված «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի գործը քննվելու է առանձին:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ նոյեմբերի 18-ին ոստիկանության կողմից ակցիայի ցրման ընթացքում բերման է ենթարկվել դրա 37 մասնակից: Նրանց բոլորին վարչական մեղադրանքներ են առաջադրված ոստիկանների կրագադրությունները չկատարելու և մանր խուլիգանության համար: