21/11/2019 19:00
ՀՖՖ-ն դատապարտում է Հենրիխ Մխիթարյանի մասին Մեսրոպ Առաքելյանի հայտարարությունը (Տեսանյութ)
Այսօր ՀՖՖ անկախ կոմիտեներից մեկի նախագահը՝ Մեսրոպ Առաքելյանը, արել է մի անհեթեթ և անթույլատրելի հայտարարություն, ՀՖՖ գործկոմի նիստից հետո լրագրողներին ասաց ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանը։
«Մեսրոպ Առաքելյանը հայտարարել է, թե Հենրիխ Մխիթարյանի թևից պետք է հանենք ավագի թևկապը։ Ուզում եմ նշել, որ դա բացառապես այդ անձի անձնական կարծիքն է, որը մենք չենք կիսում, ՀՖՖ-ն չի կիսում, ընդհակառակը՝ դատապարտում է նման հայտարարությունները։ Հենրիխ Մխիթարյանը հայկական ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Նա իր նվիրումով ապացուցել է, որ արժանի է կրել այդ թևկապը», - ասաց Արթուր Վանեցյանը։