22/11/2019 15:55
Ես ընդհանրապես ֆուտբոլի հետ կապ չունեմ. էս ա, ժողովուրդն ինչ ուզում ա, ստացել ա. Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը ցանկություն չունի մեկնաբանել հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակը։
«Ես ընդհանրապես ֆուտբոլի հետ կապ չունեմ, որևէ բան չեմ ուզում մեկնաբանեմ, խոսամ: Էս ա... ժողովուրդն ինչ ուզում ա, ստացել ա», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանը։
«Էդ էին ֆուտբոլից ուզում, ստացել են, մեկնաբանեմ, որ ի՞նչ», - ասաց Հայրապետյանը։
Հարցին՝ սպասելի՞ էր, որ Արթուր Վանեցյանը հրաժարական կտար, Հայրապետյանն արձագանքեց. «Ես արդեն ասացի, ավարտեցի»։