22/11/2019 11:33
Բոլիվիայի ԱԳՆ-ն բողոք է արտահայտել Մեքսիկային՝ Մորալեսի գործողությունների հետ կապված
Բոլիվիայի արտաքին գործերի նախարարությունը բողոք է արտահայտել Մեքսիկայի կառավարությանը, որում մեղադրում է նախկին նախագահ Էվո Մորալեսին փախստականի կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեության համար:
Բոլիվիայի կառավարությունը կարծում է, որ Մեքսիկան խախտում է ՄԱԿ-ի տարածքային ապաստանի մասին 1967 թվականի հռչակագրի 4-րդ հոդվածը, որն ապաստան տրամադրող պետություններից պահանջում է սահմանափակել փախստականների գործունեությունը, որոնք հակասում են ՄԱԿ-ի նպատակներին՝ պահպանել խաղաղությունը, բարեկամությունը և այլ երկրների ներքին քաղաքականությանը չխառնվելը:
«Մեքսիկայից պարոն Էվո Մորալեսը կոչ է անում բռնություն գործադրել՝ ոտնձգելով սահմանադրական կառավարության կայունությանը, խաղաղությանը և Բոլիվիայի քաղաքացիների իրավունքները», - ասված է նախարարության Twitter- ի հաղորդագրության մեջ: