22/11/2019 19:42
Փարիզ. Պիկասոյի կտավ՝ 100 եվրոյով (Տեսանյութ)
Պիկասոյի «Նատյուրմորտ» աշխատանքի տերը հնարավոր է դառնալ 100 եվրոյի դիմաց: Հենց այդքան արժե վիճակախաղի տոմսը, որով հնարավոր է ոչ միայն շահել այն, այլև աջակցել աֆրիկյան մայրցամաքի բնակչությանն օգնող կազմակերպությանը:
Պիկասոյի փարիզյան թանգարանը վիճակախաղն անցկացնում է երկրորդ անգամ, այս անգամ խաղարկությունը կկայանա հունվարի 6-ին:
«Նատյուրմորտը» ստեղծվել է 1921 թվականին: