22/11/2019 12:32
«Նեմոյի այգում» աճում է ռեհան և ելակ (Տեսանյութ)
Ի՞նչ անել, եթե հետագայում ցանկանում եք գյուղատնտեսությամբ զբաղվել ծովում: Այդ, առաջին հայացքից, ուտոպիական գաղափարը, կյանքի է կոչվում Իտալիայի ափերի մոտ՝ Պիզա քաղաքից ոչ հեռու:
Ocean Reef Group-ի հիմնադիրներ Սերխիո և Լուկա Գամբերինիներն այնտեղ հիմնել են Nemo Garden ստորջրյա ֆերմա: Խարսխված և օդով հագեցած հինգ հարթակներում նրանք աճեցնում են ռեհան, սամիթ, անանուխ, համեմ, գազար և նույնիսկ ելակ:
Ստորջրյա ֆերմայի համար հարկավոր է` 200 լիտր տարողությամբ տարաներ, պարարտանյութերի լուծույթ և փափուկ խողովակների համակարգ, որում գտնվում են բույսերի արմատները: