23/11/2019 15:14
Amazon-ը վիճարկել է Microsoft-ի հետ Պենտագոնի պայմանագիրը
Amazon ընկերությունը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ դաշնային դատարան, որը վիճարկում է Պենտագոնի որոշումը՝ Microsoft-ի հետ ամպային պահեստային ենթակառուցվածք ստեղծելու վերաբերյալ 10 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր կնքելու մասին, հայտնում է «Bloomberg»-ը՝ հղում անելով փաստաթղթին:
Հաղորդվում է, որ դատական հայցը ներկայացվել է ուրբաթ: Փաստաթղթի բովանդակությունը չի բացահայտվել՝ գաղտնի տվյալները պաշտպանելու համար:
Microsoft ընկերությունը ստացել է 10 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական պայմանագիր՝ ամպային հիմունքներով պահեստային ենթակառուցվածք կառուցելու համար, հայտնել են Պենտագոնից: