23/11/2019 14:57
Բոլիվիայի ՌՕՈՒ-ն հերքել է մահափորձի մասին Մորալեսի մեղադրանքները
Բոլիվիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հերքել է նախկին նախագահ Էվո Մորալեսի մեղադրանքներն, ըստ որոնց, իր ուղղաթիռի խոցման փորձի հետևում կանգնած է ՌՕՈՒ հրամանատարությունը:
«(Մորալեսի հայտարարությունը հերքելու համար՝ խմբ.) օդային միջադեպերի հետաքննության համատեղ խումբը սկսել է աշխատել անվտանգության աշխատակիցների հետ՝ դեպքի պատճառը պարզելու համար», - ասված է Բոլիվիայի ռազմաօդային ուժերի կոմյունիկեի մեջ, որը զետեղվել է Twitter-ում: