23/11/2019 09:56
«Հրապարակ». Իջևանում շինարարական եռուզեռ է. իշխանությունները փորձում են շահել իջևանցիների սիրտը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ասֆալտի նկատմամբ Փաշինյանների սերը, թերևս, գենետիկական է։ Վարչապետ Փաշինյանը պարբերաբար որոշ մարդկանց ասֆալտին փռելու սպառնալիքներ է հնչեցնում, իսկ պատգամավոր Փաշինյանը՝ վարչապետի եղբորորդին, ասֆալտ է փռում։
Երեկ համացանցում հայտնվել է մի լուսանկար, որտեղ Նիկոլ Փաշինյանի զարմիկ Սիփան Փաշինյանն իր ծննդավայր Իջևանում անձամբ է վարում ասֆալտ փռող տեխնիկան՝ «կատոկը»։ Իսկ իրականում Փաշինյանների հայրենի Իջևանում տևական ժամանակ է՝ շինարարական եռուզեռ է, լուսավորում են քաղաքը, ասֆալտապատում փողոցները, և այդ գործընթացներին անձամբ մասնակցում է ոչ միայն Սիփան Փաշինյանը, այլև քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը։
Իշխանությունները հույս ունեն, որ այսկերպ հնարավոր է շահել իջևանցիների սիրտը, վերականգնել անտառային պատերազմի օրերին կորցրած վստահությունն ու գարնանը սպասվող քաղաքապետի ընտրություններից պատվով դուրս գալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։