23/11/2019 10:13
«Ժողովուրդ». Գլխավոր դատախազությունը շարունակում է ձմեռային վերարկուներ պատվիրել
«Ժողովուրդ» թերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն դիմած դատախազները տեղեկացրել են, որ իրենցից որևէ մեկը երբևէ դատախազների համար կարվող ձմեռային վերարկու չի հագել, բայց այսօր էլ Գլխավոր դատախազությունը շարունակում է ձմեռային վերարկուներ պատվիրել: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթին Գլխավոր դատախազությունից պարզաբանել են, թե կառավարության որոշումով դատախազներին ձմեռային վերարկու և անձրևանոց հատկացվում է 3 տարին մեկ անգամ, և 2017-ին ու 2018-ին դատախազներին վերարկուներ չեն հատկացրել: Դատախազության հանրային կապերի բաժնից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են. «2019 թվականի համար մրցութային կարգով իրականացվել է այդ հագուստի ձեռքբերման գործընթաց»: Եվ, ահա, դատախազները դարձյալ չեն լռում:
«Ժողովուրդ» օրաթերթին դժգոհել են` եթե այդ վերարկուներն իրենք ո՛չ հագնում են, ո՛չ էլ նույնիսկ պահում պահարանում, ո՞րն է եղել այդ մրցույթն անցկացնելու, դրանք դարձյալ պատվիրելու նպատակը, և ինչպե՞ս է պատահում, որ և՛ 2016-ին, և՛ 2019-ին մրցույթը հենց նույն կազմակերպությունն է հաղթում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է նաև, որ Գլխավոր դատախազության վարչությունների թիվն էլ ավելացել է` 9-ից 12 դառնալով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։