23/11/2019 15:06
Կոլումբիական մայրաքաղաքում պարետային ժամ է սահմանվել՝ բողոքի նոր ալիքի պատճառով
Կոլումբիայում տեղի ունեցած անկարգություններից հետո իշխանությունները պարետային ժամ են սահմանել ամբողջ Բոգոտայում:
«Բոսայի, Քենեդիի և Սյուդադ Բոլիվարի քաղաքապետարաններում պարետային ժամ է սահմանվում՝ ուրբաթ ժամը 21-ից (Երևանի ժամանակով 6։00-ից) մինչև շաբաթ առավոտյան ժամը 5-ը (Երևանի ժամանակով ժամը 14։00)», - City TV-ին հայտնել է Բոգոտայի քաղաքապետ Էնրիկե Պենյալոսան:
Ավելի ուշ, քաղաքապետարանը հայտարարեց, որ պարետային ժամը սահմանվելու ամբողջ մայրաքաղաքում: Դադարեցվել է քաղաքային ճեպընթաց ավտոբուսների շարժը:
Ըստ քաղաքապետարանի աշխատակազմի՝ մինչ օրս 230 մարդ է ձերբակալվել հասարակական կարգը խաթարելու, կողոպուտի և վանդալիզմի համար: