23/11/2019 14:39
ԱՄՆ-ն Լիբիայում անօդաչու սարք է կորցրել
ԱՄՆ-ն Տրիպոլիում անօդաչու թռչող սարք է կորցրել, որը ներգրավված էր ծայրահեղական գործողությունների մոնիտորինգի գործում, հայտնում է ԱՄՆ աֆրիկյան հրամանատարությունը (AFRICOM):
«Նոյեմբերի 21-ին, Տրիպոլիում (Լիբիա), անհետ կորել է անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որը պատկանել է ԱՄՆ հրամանատարությանը: Լիբիայում ԱԹՍ-ի գործողությունն իրականացվում են անվտանգության ներկայիս իրավիճակը գնահատելու և բռնի ծայրահեղական գործողությունները վերահսկելու համար», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
AFRICOM-ում նշել են, որ «այդ գործողությունները շատ կարևոր են Լիբիայում ահաբեկչությանը հակազդելու համար»: Միջադեպը ներկայումս հետաքննության փուլում է: