25/11/2019 12:20
Հայկական կողմը փորձում է համագործակցել ոչ միայն դեմոկրատական, այլև՝ հանրապետական կուսակցությունների հետ. Էնֆիաջյան
ԱՄՆ կատարած մեր այցն առանձնանում էր երկկուսակցական համագործակցություն ծավալելու շեշտադրմամբ, այսինքն՝ հայկական կողմը փորձում է կապեր հաստատել և համագործակցել ոչ միայն դեմոկրատական, այլև հանրապետական կուսակցությունների հետ, ԱՄՆ կատարած այցն ամփոփելիս ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Ասուլիսին ներկա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն իր հերթին նկատեց, որ հայ-ամերիկյան բարեկամական խումբը բավական ջերմ ընդունելության է արժանացել։
«Մենք բավական հագեցած օրակարգ ունեինք, հանդիպումներ էինք ունենում և՛ դեմոկրատ, և՛ հանրապետական գործընկերների հետ։ Կարողացանք տեղում շատ հանգամանորեն ներկայացնել և վերուծել մի շարք հարցեր», - ասաց նա։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն էլ իր հերթին շեշտեց, որ ամերիկյան փորձագիտական շրջանակները Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների նկատմամբ մեծ հետաքրքրություն են դրսևորել։