25/11/2019 11:53
Զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգն արդեն գործում է 27 զորամասում. Լուսանկարներ
Զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգը արդեն գործում է ՀՀ զինված ուժերի 27 զորամասում։
Հոկտեմբերի 4-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Զինված ուժերի ժամկետային զինծառայողների սննդի ապահովման համակարգում առկա են էական և շոշափելի փոփոխություններ, որոնք դրական արձագանք են ստացել ինչպես զինվորների, այնպես էլ հանրության շրջանում։
«Այս պահի դրությամբ մենք աշխատում ենք 6 ընկերության հետ, որոնք արդեն 7 հազար մարդու ապահովում են սննդով այս համակարգի միջոցով», - ասել էր գործադիրի ղեկավարը:
Զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգից գոհ են նաև զինվորները. վերջիններս «մերսի» գրառում էին թողել ափսեի մեջ՝ շնորհակալություն հայտնելով զորամասի խոհարարներին։