25/11/2019 14:16
Հոնգկոնգի ղեկավարը հայտարարել է տեղական ընտրությունների արդյունքները հարգելու մասին
Հոնգկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամը հայտարարել է, որ շրջանի կառավարությունը հարգում է տեղական ընտրությունների արդյունքները, որոնցով ժողովրդավարական դաշինքի ներկայացուցիչները ստացել են բացարձակ մեծամասնություն:
Կիրակի Հոնգկոնգի 18 քաղաքային օկրուգների խորհուրդներում անցկացվել են ուղիղ ընտրություններ, որոնցում 1090 թեկնածու պայքարել է 452 տեղի համար: Խորհուրդները զբաղվում են այնպիսի հարցերով, ինչպիսիք են տրանսպորտը և կոմունալ ծառայությունները:
Տեղական ժամանակով առավոտյան 9: 00-ի դրությամբ (Երևանի ժամանակով 5.00-ին) պանդեմոկրատները հաղթել են 18 շրջաններից 17-ում՝ ստանալով ավելի քան 278 տեղ: Պեկինյան բլոկը մինչ այժմ ստացել է ընդամենը 42 տեղ: Անկախ թեկնածուները կարողացել են ստանալ 24 տեղ: