25/11/2019 15:16
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն միջուկային էներգետիկայի ոլորտում չորս նախագիծ են համաձայնեցրել
Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն չորս նախագիծ են համաձայնեցրել միջուկային էներգետիկայի ոլորտում, հայտնել է IRNA պետական գործակալությունը` հղում անելով Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադիին:
«Ավելի քան մեկ միլիոն եվրո (մոտ 1,1 միլիոն դոլար) արժողությամբ այդ նախագծերը, որոնց ֆինանսավորումն կիրականացնելու է ՄԱԳԱՏԷ-ն, վերաբերում են տարբեր ոլորտների», - հայտարարել է Աբադին:
Նա նշել է, որ նախագծերն ընդգրկում են անվտանգության ապահովման, հետազոտական միջուկային ռեակտորների առաջմղման, միջուկային վառելիքի բնագավառում կադրային ներուժի հետ աշխատանքի, միջուկային թափոնների օգտահանման ոլորտները:
Մշտական ներկայացուցիչը նաև հավելել Է, որ էներգետիկական կայանների և ուռուցքաբանական հիվանդությունների կանխման ոլորտում երկու նախագծեր ՄԱԳԱՏԷ-ի հետ արդեն ընթացքի մեջ են: Դրանք կշարունակվեն 2020 և 2021 թվականներին: