25/11/2019 17:47
Կոնգոյի Բենի քաղաքի բնակիչները հրդեհել են քաղաքապետարանը
Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության արևելքում գտնվող Բենի քաղաքի բնակիչներն այրել են քաղաքապետարանն՝ ի նշան զինյալների կողմից քաղաքացիական անձանց անպատիժ սպանության դեմ բողոքի, հայտնում է տեղական «Օկապի» ռադիոկայանը:
Ըստ հաղորդագրության՝ կիրակի երեկոյան Բենիում (Հյուսիսային Կիվուի վարչական կենտրոն) սպանվել է 8 մարդ: Քաղաքային տարածքներից մեկի վրա հարձակումը իրականացրել են Դաշնակից Դեմոկրատական ուժերի (ADF) զինյալները: Ակցիայի մասնակիցները մահացածների մարմինները դրել են քաղաքային խորհրդի դիմաց, շենքn այրվել է:
Նախորդ օրերին Բենիում բողոքարարները բախվել են իրավապահների հետ: Մի քանի մարդ զոհվել և վիրավորվել է: