25/11/2019 19:17
Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 800 փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 800 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 840 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 382 մարդ (68 կին, 115 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 615 մարդ (185 կին, 314 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ: