25/11/2019 14:07
Թրամփը հայտնել է ԱՄՆ ՌԾՈՒ-ի ղեկավարի պաշտոնաթողության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ռազմածովային ուժերի նախարար Ռիչարդ Սփենսերը պաշտոնաթող է արվել, նրա տեղի համար թեկնածու կառաջադրվի Նորվեգիայում ԱՄՆ դեսպան ծովակալ Քեն Բրեյթուեյթը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը Սփենսերին խնդրել է պաշտոնաթող լինել ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկ ջոկատային Էդվարդ Գալահերի հակասական գործի ֆոնին վստահության կորստի պատճառով, որը մեղադրվում է Աֆղանստանում ռազմական հանցագործությունների համար: Էսփերը Սփենսերին պաշտոնաթող լինել է խնդրել այն բանից հետո, երբ իմացել է, որ ռազմածովային ուժերի նախարարն Սպիտակ տան աշխատակիցներին գաղտնի խնդրել է չմիջամտել Գալահերի դեմ գործին՝ փոխարենը երաշխավորելով, որ հատուկ ջոկատայինը կհեռանա ռազմածովային ուժերից՝ պահպանելով կոչումը: Այդ հարցի վերաբերյալ Սփենսերի դիրքորոշումը տարբերվել է այն դիրքորոշումից, որը նա արտահայտել էր հրապարակայնորեն:
«Ռազմածովային ուժերի նախարար Ռիչարդ Սփենսերի ծառայությունը դադարեցվել է պաշտպանության նախարար Մարկ Էսփերի կողմից: Ես շնորհակալություն եմ հայտնում Ռիչարդին իր ծառայության և պատասխանատվության համար... Այդ պաշտոնին ես առաջադրել եմ Նորվեգիայում ԱՄՆ դեսպան ծովակալ Քեն Բրեյթուեյթըին: Նա մեծ ձեռքբերումների և հաջողությունների մարդ է, ես գիտեմ, որ Քենը հիանալի աշխատանք կկատարի», - գրել է Թրամփը Twitter-ում:
Նա նաև հայտնել Է, որ Գալահերը պաշտոնաթող կլինի՝ պահպանելով իր բոլոր կոչումները: