25/11/2019 17:10
Ֆինլանդիայի փոստատարները երկարացրել են գործադուլը
Ֆինլանդիայի՝ ցերեկային հերթափոխով աշխատող փոստատարները երկարացրել են գործադուլը՝ դեկտեմբերի 8-ից այն տեղափոխելով մինչև դեկտեմբերի 22, ըստ էության՝ մինչև տարեվերջ, ծննդյան արձակուրդներից ելնելով, որոնք երկրում սկսվում են դեկտեմբերի 23-ից, կիրակի տեղեկացրել է փոստատարների և լոգիստիկայի ոլորտի արհմիությունը:
Ֆինլանդիայում նոյեմբերի 11-ից շարունակվում է փոստատարների գործադուլը, որոնք աշխատում են ցերեկը։ Փոստատարների և նրանց գործատուների բանակցությունները ոչնչի չեն հանգեցրել և մտել են փակուղի։
Հինգշաբթի՝ նոյեմբերի 21-ին, գործադուլի հարցը բարձրացել է կառավարական մակարդակի։ Իրավիճակի հանգուցալուծմամբ զբաղվում է Ֆինլանդիայի տեղական ինքնակառավարման և սեփականության կառավարման նախարար Սիրպա Պաատերոն։ Վեճի հիմքն այն է, որ փոստատարներին մի իրավաբանական անձի տիրույթից տեղափոխել են մեկ այլ փոստային կազմակերպություն, իսկ դրա հետ միասին՝ նաև այլ արհմիություն, և տեղի է ունեցել աշխատավարձի փոփոխություն։
«Մինչ այդ PAU-ն մերժել էր հաշտության մասին ազգային հաշտարարի առաջարկությունը... PAU-ն շարունակում է գործադուլը երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին, ժամը 00.00-ից ամբողջ երկրում, մինչև դեկտեմբերի 22-ի ժամը 22.00-ն», - ասվում է արհմիության հաղորդագրությունում։
Գործադուլն ընդգրկել է մոտ 10 հազար աշխատակցի, բայց չի տարածվել առավոտյան թերթերի առաքումների վրա։