25/11/2019 12:13
ԱՄՆ կատարած այցի ընթացքում Արցախյան հարցի վերաբերյալ հստակ շեշտադրումներ ենք արել. պատգամավոր
Միացյալ նահանգներ կատարած այցի ընթացքում Արցախյան հարցի վերաբերյալ հստակ շեշտադրումներ ենք արել՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
«Շեշտել ենք, որ աշխատում ենք միջավայրի առողջացման շուրջ և կարևորում ենք հումանիտար միջոցառումները։ ԱՄՆ կարևորում է դրանք։ Հանդիպել ենք նաև Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպաններ Ջոն Հեֆերերի և Ջոն Էվանսի հետ։ Նրանք ասացին, որ ԱՄՆ-ում նկատում են վերջին շրջանում Հայաստանի իմիջի հստակ փոփոխություն և Հայաստանի դերակատարության բարձրացում», - ասաց պատգամավորը։