25/11/2019 13:49
Չինաստանի հարավ-արևմուտքում մեկ մարդ է մահացել երկրաշարժի հետևանքով
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Գուանսի-Չժանական ինքնավար շրջանում 5.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է մահացել:
Ավելի վաղ Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 9.18-ին (Երևանի ժամանակով 5,18-ին) Չունցզո քաղաքային շրջանի Դասին բնակավայրի մոտակայքում: Ցնցումների էպիկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Ըստ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսոության՝ ցնցումները հատկապես ուժեղ են զգացվել էպիկենտրոնի մոտ, ինչպես նաև մի շարք այլ քաղաքներում, այդ թվում ՝ Նաննինում: